«Էթնո ջազ» համերգ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում
«Աութենտիկ լայթ օրքեստրան» մայիսի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա «Էթնո ջազ» խորագիրը կրող համերգով։ Համեգը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։ Բեմում շվեյցարական Authentic Light Orchestra-ն հանդես կգա բացառիկ ծրագրով։ Համերգի ընթացքում հայկական մեղեդիները կհանդիպեն ջազի իմպրովիզացիաներին։ Համերգի կազմակերպիչն է «Նյու Ջեներեյշն փրոջեքթ»-ը։
Authentic Light Orchestra-ն միավորել է տաղանդավոր երաժիշտների և խմբի երաժշտական ղեկավար Վալերի Տոլստովի ղեկավարությամբ ստեղծվում են յուրահատուկ մշակումներ, միահյուսելով դուդուկի, ջազի և շեփորի հնչյունները:
2012 թվականից ի վեր խումբը շուրջ 300 համերգներ է ունեցել 54 տարբեր քաղաքներում։ 2014 թվականին խումբը արժանացել է Armvision մրցույթի գլխավոր մրցանակին՝ ժողովրդական երգի լավագույն մշակման և կատարման համար։
Մենակատարներ՝
Վալերի Տոլստով /Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն
Եվգենի Լեբեդև /ՌԴ /դաշնամուր
Անտոն Ռևնուկ /ՌԴ /բաս, կոնտրաբաս
Անյա Կրոյցեր /Շվեյցարիա /ֆլեյտա
Արման Մնացականյան /հարվածային գործիքներ
Միքայել Ոսկանյան /թառ
Գրիգոր Ասրունց-Քարտաշյան /դուդուկ, բլուլ, զուռնա
Հայկ Գրիգորյան /շեփոր
Աստղիկ Վարդանյան /առաջին ջութակ
Գոհար Պապոյան /երկրորդ ջութակ
Աստղիկ Գաժոյան /ջութակ
Արտյոմ Մանուկյան /թավջութակ
Կազմակերպիչների հաղորդմամբ, համերգին մաանակցում են նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, խմբավար՝ Էմմա Առաքելյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան