Իսրայելից հայտնել են Թուրքիայի դեմ պատասխան գործողությունների մասին
Իսրայելը, ի պատասխան թուրքական իշխանությունների արտահանման սահմանափակման գործողությունների, կպատրաստի թուրքական ապրանքների «ընդարձակ» ցուցակ, որոնց ներմուծումը հրեական պետություն կարգելվի, քանի որ Անկարան միակողմանիորեն խախտել է առկա երկկողմ առևտրային համաձայնագրերը։«ՌԻԱ նովոստին» գրում է, որ այդ մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ն։
Երեքշաբթի Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել էր Գազայի հատվածում շարունակվող գործողության պատճառով Իսրայել 54 ապրանքների արտահանումը սահմանափակելու որոշման մասին։ Դրանց թվում են ավիացիոն վառելիքը, շարժիչային և հանքային յուղերը, տարբեր հաստոցներ, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ցեմենտը և մարմարը։
«Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը երեքշաբթի օրը ԱԳՆ-ի տնտեսական վարչությանը հանձնարարել է պատրաստել ապրանքների ընդարձակ ցանկ, որոնք Թուրքիան չի կարողանա արտահանել Իսրայել։ Թուրքիան միակողմանիորեն խախտում է Իսրայելի հետ առևտրային համաձայնագրերը, և Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հայտարարել է, որ Իսրայելի դեսպանատներն այլևս անվտանգ չեն
- Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի թիրախներին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա