Անհնար է պատկերացնել մի երկիր, որի ղեկավարը հարց է հնչեցնում, թե ինչ է առհասարակ քարտեզը. Լիլիթ Գալստյան
«Անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունը ձախողած և Արցախի ինքնորոշման իրավունքը դրժած իշխանությունը վերածվել է Հայոց պետականությանն ուղղված ուղիղ սպառնալիքի»,- Աժ հայտարարությունների ժամիան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ երբ պնդում էին, որ պարտվածը և սեփական 0-ական կետը ազգային ողբերգութանը հանգեցրածը չի կարող բակացող լինել, ներկայիս աղետաբեր ընթացքը նկատի ունեին։
«Անհնար է պատկերացնել մի երկիր, որի ղեկավարը ոչ միայն սեփական երկրի կադաստրի վկայականը չունի, այլև երկրի թիվ մեկ ամբիոնից սոփիեստափիլիսոփայական հարց է հնչեցնում, թե ինչ է առհասարակ քարտեզը»,- ասաց ընդդիամդիր պատգամավորը։
Նա նշեց, որ անհնար է պատկերացնել, որ թիթեղի մի կտոր թափահարելով և սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով՝ փաշինյանը փորձում է համոզել, որ այն է ճիշտ Հայաստանը և թշնամում հանձնելիք հողեր ուեն։
«Երբ պնդում էինք, որ պարտվողը չի կարող բանակցող լինել, նկատի ունեինք նրա բարոյական և քաղաքական լեգիտիմությունը, բանակցություններ վարելու կարողությունները, արժեքաբանությունը, սեփական երկրի շահերը պաշտպանելու ունակությունը, նաև պարտվող բանակցողից հնարավոր ամեն բան կորզելու հակառակորդի ուժեղացած դիրքերը»,-հայտարարեց Գալստյանը։
Նա նշեց, թե այն, ինչ ներկայացվում է որպես սահմանազատում և սահմանագծում, որևէ աղերս չունի միջազգային փորձի հետ և սպառնում է պետության անվտանգությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա