Արա՛, ի՞նչ վկայական, վանքից ավելի լավ վկայակա՞ն ես ուզում. Խաչիկ Մանուկյան
«Վտանգված են հայոց տարածքները, ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենիքի ամեն թիզ հողը փայփայելի դառնա»,-ԱԺ դիմաց ընթացող հանրահավաքում ահազանգ հնչեցրեց գրող, հրաարակախոս, «Միասին» շարժման անդամ Խաչիկ Մանուկյանը, որի որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է արցախյան 44-օրյա պատերազմում։
Տավուշի գյուղերի տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին խոսելիս նա հայտարարեց. «Ասում են վկայական, արա՛, ի՞նչ վկայական, վանքից ավելի լավ վկայակա՞ն ես ուզում»։
Նրա խոսքով, այս գործընթացող որոշվում է հայ ժողովրդի ճակատագիրը։ Հիշեցրեց, թե ինչ ծանր են Ադրբեջանում տարել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի այն ելույթը, երբ հայտարարել է՝ Արցախ վերադառնալու ենք։
«Ադրբեջանի հեռուստատեսությամբ Ալիևի խոսքից անմիջապես հետո Սրբազանի խոսքը դրեցին և նրան ռևաշիստ ասացին։ Հասկացան, որ միայն դուխով տրյապկեքից չի կազմված հայ ժողովրդի իշխանությունը, կան նաև հաղթական հայեր, որոնք գալու են և ասելու են՝ տո Արցախն էլ է հայինը դարերով եղել»,-ասաց Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա