Պետք է շատ մեծ կարևորություն չտանք կրակոցներին. Հովիկ Աղազարյան
«Չամ կարծում, որ այստեղ թվաբանությունը տեղին է, կարևոր է կողմերի նպատակաուղղվածությունն այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են և կոնկրետ այդ թվի վրա կենտրոնանալն այդքան էլ ճիշտ չի լինի»,-ԱԺ-ում հայտնեց ՔՊ ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Բրյուսելում Հայաստանին խոստացված ֆինանսական օգնության թեմային։
Պատգամավորը նշեց, որ կարևորը ԵՄ-ի պատրաստակամությունն էր Հայաստանին օգնել ՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հարցում։
Դիտարկմանը, որ բրյուսելյան հանդիպման օրվանից սկսած ադրբեջանը սկսել ե ամենօրյա ռեժիմով կրակել սահմանին՝ Աղազարյանն ասաց, որ Հայաստանը պատարեզմական վիճակում է գտնվում Ադրբեջանի հետ և պարբերաբար արձանագրվում են հրադադրի խախտումներ։
«Մենք նպատակամղված պետք է գնանք այն ճանապարհով, որը որդեգրել ենք, այդպիսի բաներ տեղի կունենան՝ հետապնդելով տարբեր նպատակներ։ Հրադադարի վերահսկման գործընթացը շատ դժվար է, չնայած դիտորդներ կան։ Պատահաբար կարող են դիրքերից մեկի կրակոցներ արձակվեն, որը փոխհրաձգության առիթ հանդիսանա. և այստեղ այդ իմաստով պետք է շատ մեծ կարևորություն չտանք, ճիշտ է վնասվել են բնակիչների ունեցվածքը, բայց, ցավոք սրտի, այդ իրողությունները շարունակական կլինեն»,- ասաց Աղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ապակիները կվերանորոգենք և ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան
- Մենք փորձում ենք խաղաղություն կառուցել, իսկ Ադրբեջանի անկանոն կրակոցները հասկանալի էլ չեն մեզ համար. Միրզոյան
- Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան