Սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում հնարավոր է լինի, եթե մնացած հարցերի շուրջ կոնսենսուս լինի. Գրիգորյան
«Սահմանազատման հատվածները, այն կարևորագույն սկզբունքները՝ անվտանգության, սոցիալ-կենցաղային և իրավական, մինչև վերջնական որոշում չլինի այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չենք կարող ունենալ»,-ԱԺ-ում սահմանազատման հարցով փակ նիստից առաջ լրագրողներին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզին:
Նրա խոսքով՝ հարցերը քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա։
Հարցին թե Ադրբեջանն ի՞նչ տրածք է պատրաստ վերադարձնել, Գրիգորյանն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա:
«Սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ բազմաթիվ հարցեր քննարկվում են, բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ ընկալումները նույնատիպ են, բայց կան հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան