Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է ԳՇ-ն. Օհանյան
«Կարծում եմ՝ բացահայտ սուտ են այն խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, և իրենք պետք է հասկանան, որ Տավուշում մեր պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի է։
«Այդ 4 գյուղերը, որոնց մասին խոսվում է, հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ, միևնույն ժամանակ այդ հատվածում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։
Խոսել այն մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, խոսում է այն մասին, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների»,-ասաց Ս. Օհանյանը։
Նա ընդգծեց, որ բավականին մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը. «Այդպես չի էլ կարելի անվանել՝ սահմանազատում, սահմանագծում։ Դա միակողմանի պահանջ է։ Հայաստանի իշխանությունները փորձում են սահմանազատման, սահմանագծման գործընթացը սկսել վերջից»։
Ս.Օհանյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված. Տիգրան Աբրահամյան
- Եթե որևէ համաձայնագիր չկա Ադրբեջանի հետ, քարտեզի վրա չեն աշխատել, ոչ ոք իրավունք չունի ասի՝ պետք է 4 գյուղերը տաք. Օհանյան
- Մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է. Գուրգեն Մելիքյան
- Տավուշում մարդիկ շատ մարտական են տրամադրված, փորձում են ինքնակազմակերպվել. Կրպեյան
- Ապակիները կվերանորոգենք և ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան
- Ադրբեջանի կրակի հետևանքով Տավուշում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
- Տավուշի գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան