Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն դիմակայելու մեր խնդիրը մեկ դարից ավելի պատմություն ունի․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Տավուշում՝ Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն դիմակայելու մեր խնդիրը մեկ դարից ավելի պատմություն ունի։
Ընդ որում, 1920թ. օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև համաձայնությամբ նույնիսկ հիմա արհեստածին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղուշչի-Այրում (այժմ՝ Ղուշչու- Այրում, Փարախլու (Ֆարահլի) և Մազամլի (Մազամ) գյուղերը ճանաչվել են Հայաստանի տարածք, իսկ նույն թվականի սեպտեմբերի 20-21-ին մեր բանակն ազատագրել էր այդ գյուղերը՝ վերականգնելով Հայաստանի ինքնիշխան իրավունքը։
Այս մասին 1920թ. սեպտեմբերին լուր է հրապարակել «Ժողովուրդ» թերթը (N159, 23 սեպտեմբերի), որի բնօրինակը կցված է»։
Հարակից հրապարակումներ`
- Ոսկեպարցիները կդիմեն Դատախազություն,եթե երկու օրից Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը չներկայանան
- Այսօր Ոսկեպարն այլևս դարձել է պայքարի և հաղթանակի խորհրդանիշ. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան