Քրեական ոստիկանության դիմաց բախվել են «Rolls-Royce»-ն ու «Chevrolet Volt»-ը
Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Նալբանդյան փողոցում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Արման Գրիգորյանի վարած «Rolls-Royce» մակնիշի և 41-ամյա Տիգրան Բաբայանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը;
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը չի բացառում՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով կարող է միջամտություն լինել
- Ողբերգական ավտովթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա