Կեց-ցե, կեցե, թե՞ կե-ցցե
ՊՆ-ն մտածել, մտածել է Եվրոպայի տալիք ոչ մահաբեր զենքերի մասին ու որոշել, որ ուռա-ն պիտի փոխել։ Գուցե իրար հետ կապ չունեն, բայց որ մտածել է՝ հաստատ, ու որ հաղորդագրությամբ տարածել է՝ փաստ։
Թե բա՝ երբ հրամանատարությունը ինչ-որ բանի համար շնորհավորի անձնակազմին, սա ոչ թե պիտի ասի ուռա, այլ՝ կեցցե։ Այսինքն՝ ապրի՞։
- Զինվորներ, շնորհավորում եմ ադրբեջանական սադրանքին ընդդիմանալու և ոչ մի կերպ չկրակելու ձեր կամքը։
- Ապրի հրամանատարը։
Մոտավորապես այսպես։
Եվրոպան փող է տալիս բանակում բարեփոխումների համար, պն-ենք էլ մի քանի հոգով նստել, մտածել են՝ ինչ բարեփոխում, ինչ բարեփոխում, էլ ուր, էլ ինչ բարեփոխում, ամեն ինչ կա, ամեն ինչ՝ կակա․ ելակ, պինդ գետին, մաքուր օդ, չկրակելու հրաման։ Էլ ավել ինչ է կարելի բարեփոխել։ Ու հանկարծ հիշել են՝ ուռան։ Ըատ հաղորդագրության՝ խորհրդային մնացուկ է։
Շաղման, բայց ինչու՝ խորհրդային, հուռան նաև եվրոպական արմատներ ունի։
Կարելի էր իհարկե գոչել հայկական՝ օն, առաջ․․․։ Բայց ու՞ր առաջ, առջևում ադրբեջանաթուրքերն են, չի կարելի։
Մնում է սպասել, թե օրենքում ինչպես են նշելու, այդ կեցցեն ինչպես են գոչելու՝ կեցե, կեց-ցե, թե՞ կե-ցցե։
Համաձայնեք՝ լրիվ տարբեր երանգներ են մտնում։
Ա․ Ո․
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԶՈւ նոր կանոնադրությամբ նախատեսվում է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե»-ով
- Կդիմանա՞նք եվրոփողին
- Կեցցե մեր թշվառացած Հայրենիքը, կեցցե կորսված Արցախը... Հրավառության ցավոտ արձագանքները