Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
Հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում ապրիլի 8-ի համեմատ կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ապրիլի 10-ի լուսադեմից սկսած մինչև ապրիլի 11-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։
Արդյունքում ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր է ջրի վտանգավոր ելքեր։
Հարակից հրապարակումներ`
- Ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
- Մայիսին հայաստանյան գետերի մերձափնյա ցանքատարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ