ԱՄՆ-ը պատրաստ է հնարավոր դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը նպաստելու գործում. Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր դերը ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը նպաստելու գործում։
Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ը շատ հստակ հասկացրել է, որ այս խնդրի լուծման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։
«Չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը խոսեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրեց, որ պետք է երկխոսություն լինի նրանց միջև։ Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այս երկխոսությանը նպաստելու գործում և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում հայտարարել առաջիկա որևէ կոնկրետ հանդիպումների մասին»,-հավելել է Միլլերը:
Հարակից հրապարակումներ`
- Սա Հայաստան-Ադրբեջան վաշինգտոնյան բանակցությունների ավա՞րտն է. Մեթյու Միլլերի արձագանքը
- Երևանին և Բաքվին մնացել է համաձայնեցնել ընդամենը մի քանի հարց․ Մեթյու Միլլեր
- Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցերն՝ ի շահ տարածաշրջանի․ Մեթյու Միլլեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան