«Ինտերը» հաղթել է «Ուդինեզեին», Մխիթարյանը մեկնարկային կազմում է եղել
Ա Սերիայի 31-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Ուդինեզեին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և փոխարինվել էր 68-րդ րոպեին։
«Աշխատանքն արված է այս երեկոյի համար: Բարի գիշեր, հաղթողներ»,- խաղից հետո գրել է Մխիթարյանն ու հրապարակել լուսանկարներ։
Այս խաղից հետո «Ինտերը» 82 միավորով 1-ին տեղում է, իսկ «Ուդինեզեն» 28 միավորով՝ 14-րդ։ Իտալիայի առաջնության հերթական տուրում «Ինտերը» կհանդիպի Կալյարիի հետ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները