Ադրբեջանական կողմի կրակի հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը. ՆԳՆ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։
Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:
Հարակից հրապարակումներ`
- Քպ-ականների տան բակում , նաև գրասենյակի մոտ պայթուցիկ սարքեր տեղադրելու մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ
- ՊՆ. Ադրբեջան տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին