Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց կաթնամթերքը գալիս է Հայաստան. Սիսակ Գաբրիելյան
«Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց կաթնամթերքը գալիս է մեր մոտ։ Այս նախագծով այդ խնդիրը կլուծվի՞, թե մեր հայ արտադրողների համար իրենց շուկան կշարունակի փակ մնալ, իսկ իրենց ապրանքը անխոչընդոտ մեր խանութներում կվաճառվի»,-խորհրդարանում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին։
Փոխնախարարը զեկուցեց «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Տաթևիկ Սարգսյանը հայտնեց, որ ԵԱՏՄ կանոնակարգի 317 որոշմամբ անդամ պետություններում պետք է գրանցված լինեն կենդանիների համար կերային հավելումները, որպեսզի հնարավոր լինի ներմուծել դրանք տարածք։
«Այս պահին չեն ներմուծվում և բեռները կանգնած են սահմանին»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը՝ և տեղեկացրեց, որ նախագծով նաև նախատեսվում է ստեղծել այդ հավելումները գրանցող մարմին, բայց կաթի հարցը չի կարգավորվում։
Հայտնելով, որ հայրենական արտադրողները 5-6 ամիս առաջ այդ հարցով նամակ են ուղարկել և այցելել Էկոնոմիկայի նախարարություն՝ ՔՊ-ակն պատգամավորը խնդրեց ընթացք տալ հարցին։
«Ամեն անգամ մտնելով խանութներ՝ տեսնում ենք, որ հայակակն արտադրանքը գնալով նվազում է, իսկ այն շուկան, որը մեզ արգելել է այնտեղ ներմուծել մեր ապրանքը, իրենց արատադրանքը մեր վաճառասեղաններին դրված է»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա