«Հրապարակ». ԱԺ հերթական նստաշրջանը սովորականից թեժ է լինելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանը սովորականից թեժ է լինելու։ Օրակարգում ընդգրկված 25 հարցերից մեկը կառավարության հնգամյա ծրագրի անցած տարվա կատարողականի զեկույցն է, իսկ դա նշանակում է, որ այն ներկայացնելու է կառավարությունը՝ ի դեմս ղեկավար Նիկոլ Փաշինյանի։ Ըստ օրակարգի՝ կառավարության զեկույցի քննարկումը կսկսեն չորեքշաբթի օրվանից, երեկ ՔՊ-ում խմբակցության նիստ են արել, պատգամավորներին հրահանգել են՝ Փաշինյանի այցի օրը մեկ մարդու պես ներկա լինել խորհրդարանում` հաշվի առնելով, որ այս նստաշրջանը հաջորդում է բրյուսելյան ձախողված այցին, ուստի ընդդիմությունը կարող է անցանկալի իրավիճակներ ստեղծել՝ ելույթների ու հարցերի տեսքով։ Բացի այդ, այսօր նախատեսված էր ընդդիմության առաջարկած հրատապ նիստն անցկացնել` սահմանազատման և սահմանագծման հարցերով․ այդ առաջարկությունը կանեն նիստը սկսվելուց հետո: Նիստին հրավիրել են Մհեր Գրիգորյանին և Արարատ Միրզոյանին: ՔՊ-ում որոշել են հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով։
Նշենք, որ չնայած անցած շաբաթ խորհրդարան են ուղարկվել նաև դատախազի, ՄԻՊ, ՀՌՀ, ԿԸՀ զեկույցները, ներկայացվել է նաև ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության վերաբերյալ նախագիծ, սակայն խորհրդարանում այդ հարցերին կանդրադառնան հաջորդիվ։ Դրանք ընդգրկված չեն այսօր մեկնարկող նիստերի օրակարգում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։