Ալեն Սիմոնյանը ՀՀԿ երիտթևի ներկայացուցչին դատի է տվել և պահանջում է ներողություն խնդրել իրենից և 2 մլն 450 հազար դրամ փոխհատուցում վճարել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 19-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրապետական կուսակցության երիթևի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյանի։ Այդ մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
Հայցադիմումից տեղեկանում ենք, որ Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջել է «պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին պարտավորեցնել հայցվոր՝ Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հայտարարության վերնագիրը շարադրել այսպես ՝ «Ես՝ Աշոտ Հակոբի Անդրեասյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «27.02.2024թվականին LIVEnews.am լրատվականի Յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի մեջ կատարել եմ հայտարարություններ, որոնք վերաբերում են պարոն Սիմոնյանին: Հայտնում եմ, որ տեսանյութն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:
Սիմոնյանը նաև դրամական պահանջ է ներկայացրել․ 2 միլիոն դրամի չափով ՝ որպես հրապարակման մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև 480 հազար դրամ` որպես դատական ծախսերի հատուցում:
Հարակից հրապարակումներ`
- Ոսկեպարցիները կդիմեն Դատախազություն,եթե երկու օրից Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը չներկայանան
- Ալեն Սիմոնյանը սահմանազատման վերաբերյալ փակ նիստից դուրս հրավիրեց Սեյրան Օհանյանին և այլ ընդդիմադիրների
- Ալեն Սիմոնյանի հովանու ներքո կայացած դասական համերգին ներկա է եղել նաև նրա՝ ցուցարարների վրա թքող, մեջտեղի մատ ցույց տվող մայրը