Որքան հասկանում եմ, պատգամավորից բարձր ստանում են բոլորը, բայց ամենաշատը քննադատվում են պատգամավորները. Ալեն Սիմոնյան
«ՀՌՀ հանձնաժողովի նախագահի աշխատավարձը, պահումները հանած, կկանգի մոտ 858 հազար դրամ, իսկ հանձնաժողովի անդամինը՝ 615 հազար դրամի կարգի»,-խորհրդարանում հայտնեց Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։
Վերջինս ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ՀՌՀ նախագահի և անդամների աշխատավարձերը բարձրացնել և հասցնել ԿԸՀ-ի նախագահի և հանձնաժողովի անդամների աշխատավարձերի չափին։
Քալաշյանը բացատրեց, որ աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձը գործակցով բազմապատկելով։
«Որքան հասկանում եմ, պատգամավորից բարձր ստանում են բոլորը, բայց ամենաշատը քննադատվում են պատգամավորները»,-ԱԺ նիստում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Քալաշյանն առաջարկեց, որ բարձրացման նախաձեռնությամբ պատգամավորները նույնպես հանդես գան, և իրենք կդիտարկեն այն։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց կաթնամթերքը գալիս է Հայաստան. Սիսակ Գաբրիելյան
- ԱԺ այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հիմնախնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա