ՀՀ սահմանից որևիցե մաս քննարկման ենթակա չէ, կարող է՝ հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին, արձագանքելով պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, հայտարարեց․ «Դեռևս 2009 թվականին իշխանությունը վարչատարածքային օրենքի մեջ փոփոխություն է կատարել և արեց մեջբերում օրենքից․ «Ներկայացված նախագծով նախատեսվում է նախկինում Ադրբեջանի կազմում եղած Տիգրանաշեն գյուղը ընդգրկել Արարատի մարզի Պարույր համայնքի, Բարխուդարլու և Ասկիպարա գյուղը Ազատամուտ և Ոսկեպար համայնքների կազմում՝ միաժամանակ նշելով, որ նրանց սահմանները կճշտվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո:Սրանից հետո 2016թ․-ին Տավուշի մարզպետարանը, որպեսզի հիմնավորի, գրություն է գրում հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի առաջին հոդվածի Տավուշ ենթաբաժ-նի 4-րդ կետում նշված է Ասկիպարա գյուղը: Տեղյակ եմ պահում, որ Տավուշի մարզում նման բնակավայր երբեք չի եղել: Այն եղել է Ադրբեջանական ԽՍՀ Ղազախի շրջանի անկլավ ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար վարչական տարածքում և անցած դարի 90-ական թվականներին դադարել է գոյություն ունենալ»։ Սա գրում է ՀՀԿ-ական մարզպետը իր ՀՅԴ-ական տեղակալով: Սրանից հետո ինչ է տեղի ունենում, դաշնակցականները կողմ է քվեարկել:
Եվ վերջում, պարոն Մանուկյանն ասում է՝ ավելի հեշտ է ադրբեջանցիներին բացատրել, քան այսօրվա իշխանություններին: Այ, կգնաք, ձեր գործընկերներին կբացատրեք այն, ինչ փորձում էիք ադրբեջանցիներին բացատրել: Եթե մոտներդ ստացվի, միգուցե հնարավորություն տաք, գնանք բացատրենք»։
Ինչ վերաբերում է ՀՀ սահմանին, ապա Սիմոնյանն ասաց ․ «ՀՀ սահմանից որևիցե մաս քննարկման ենթակա չէ: Չի՛ քննարկվում, բանակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, դա որևիցե բան չի նշանակում, կարող է` ինչ-որ մի պահ մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության։ Կրկնում եմ՝ ՀՀ որևիցե մարզից, որևիցե բան քննարկման ենթակա չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա