Տիկին Ավանեսյան, նորից բյուջե եք ուզելու, պատգամավորներն ինչի՞ կողմ քվեարկեն, եթե չեն իմանալու՝ փողն ուր է գնում. Վահագն Ալեքսանյան
Ազգային ժողովը քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ օրենսդրական փաթեթը բժիշկների լիցենզավորման պահանջի մասին է։
Այնուհետև ՔՊ-ական պատագամվոր Վահագն Ալեքսանյանը դիմեց Ա. Ավանեսյանին. «Այս վերջերս հարցում էի ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով ինձ տրամադրել Երևանում գտնվող բժշկական կենտրոնների տնօրենների 2023թ-ին ստացած պարգևավճարների ու հավելավճարների հետ կապված ինֆորմացիա։
Շատ զարմացա պատասխանից. պարզվեց, որ 100 տոկոս պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենների պարգևավճարն ու հավելավճարը հանդիսանում են անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ։ Դրան զուգահեռ պարզվեց, որ 100 տոկոս պետական մասնաբաժնով բժշկական հաստատությունների տնօրենները չեն ուզում պատգամավորին տրամադրել նման տեղեկատվություն։ Որպեսզի ճիշտ հասկանաք, ես ծանոթացել եմ մեր պետության Զինված ուժերի կիրառման պլանին, բայց 100 տոկոս պետական մասնաբաժնով գործող ընկերության տնօրենի ստացած պարգևավճարների մասին ինֆորմացիան պատգամավորին անհասանելի է։
Ո՞նց է հնարավոր ԶՈՒ հետ կապված գաղտնիքները պատգամավորներին հասանելի են, բայց 100 տոկոս պետական մասնաբաժնով աշխատող ընկերություններն այդքան անհասանելի լինեն»։
Նա ասաց, որ պատրաստվում է դիմել Աժ պետաիրավաան հանձնաժողովի գործընկերներին, որպեսզի մշակվի օրենսդրական նախաձենություն, որով 100 տոկոս պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենները դառնան հայտարարատու անձինք։ ու հայտարարագիր ներկայացնեն ԿԿՀ-ին։
«Նորմալ չէ, երբ 5 մլրդ բյուջե կառավարող մարդը հրաժարվում է որոշակի թափանցիկություն տրամադրել ԱԺ-ին, այս ուղղությամբ պետք է որոշակի աշխատանք տանենք։ ԱԺ-ն բյուջե է հաստատում, հիմա նորից գալու եք, բյուջե եք ուզելու, իսկ ինչո՞ւ պետք է այս մարդիկ կողմ քվեարկեն, եթե չգիտեն՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Արձագանքելով Ալեքսանյանի հայտարարություններին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Պարոն Ալեքսանյան, տարբեր տիպի գաղտնիքներ տարբեր օրենքներով են կարգավորվում, և եթե մի պաշտոնատար անձ ունի հասանելիություն մի տիպի գաղտնիքի, դա չի նշանակում, որ նա հասանելիություն ունի բոլոր տեսակի գաղտնի ինֆորմացիայի։ Այո, դուք կարող եք հասանելիություն ունենալ ռազմական ամենաբարձր տիպի հույժ գաղնի ինֆորմացիայի, բայց չեք կարող հասանելիություն ունենալ իմ բժշկական տվյալների մասով։ Հայտարարագրման մասով կառավարությունը որոշակի փոփոխություններ ունի ու շուտով բոլոր այն անձինք, որոնք ենթակա են հայտարարգրման, կհայտարարգրեն ու օրենքի ուժով դուք հասանելիություն կունենաք նաև այս ինֆորմացիային»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան