Աղազարյա՞ն, պատահաբար ինչն են բաց թողնու՞մ
...Պատահաբար, պա-տա-հա-բար որևէ մեկը կարող է կրակոց բաց թողնի, էս կամ էն դիրքից, որ առիթ հանդիսանա փոխհրաձգության։ Եվ հետևաբար՝ էստեղ պետք է շատ մեծ բան չանենք, շատ մեծ կարևորություն չտանք ինչ-որ իմաստով։ Ճիշտ է վնասվել են քաղաքացիական բանկիչների նաև ունեցվածքը, բայց ցավոտ սրտի էս իրողությունները շարունակական կլինեն,-այսօր ասաց Հովիկ Աղազարյանը Արմլուրի լրագրողին։
Հովիկ աղազարյանը, հիշեցնենք՝ քպ փայլուն ներկայացուցիչ է, աժ պատգամավոր։
Լսենք ինչ է ասում։ Ու ոնց է ասում։
Նախ՝ այս կամ այն դիրքը այնքան քնքուշ է ասում, չի հասկացվում՝ հայկակա՞ն այս կամ այնը նկատի ունի, ադրբեջանակա՞նը, թե՞ հավասարեցրել է իրար՝ այս կամ այնը հեչ կապ չունի։
Հետո՝ ինչպես կարող է այս կամ այնի մեջ լինել հայկական դիրք, եթե ՀՀ ՊՆ-ն խրոխտ հայտարարեց, որ կրակողներ մեր կողմից չեն լինում։ Ու քանի որ՝ չենք տրվում սադրանքին՝ երևի թե չենք էլ պատասխանում։ Ու էլի պն ասած՝ ադրբեջանցիները «անկանոն են կրակել» բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ։
Պն-ն ադրբեջանի ամենօրյա կրակոցները արդարացնելու համար գտել է «անկանոն» բառը, Աղազարյանը՝ «պա-տա-հա-բարը»։
Աղազարյան, պատահաբար կրակոց չեն բաց թողնում, բացատրական բառարանից՝ հետույքից գազերն են բաց թողնում՝ տտռում։
Կարող է աժ-ում իրար կողք նստած դուք «բաց թողնելուն» մեծ կարևորություն չեք տալիս, բայց գնալով ակնհայտորեն հոտում եք՝ ուրիշների, ձեզ համար՝ ուրիշների (մեզ համար՝ ՀՀ քաղաքացիների, հայրենակիցների) կյանքը ամեն օր վտանգի տակ լինելը «մեծ կարևորություն» չէ։
Այո, քպ խաղաղությունն այդպիսի բան է՝ կրակում են մեզ վրա, իսկ մենք «կարևորություն չենք տալիս»։
Թե բա՝ այս իրողությունները շարունակական կլինեն։ Ուռա քպ կառկառուն ներկայացուցչին։
Ա.Ո.
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմի կրակի հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը. ՆԳՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Արավուսի և Խոզնավարի դիրքերի ուղղությամբ
- Ապակիները կվերանորոգենք և ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան
- Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության. Թաթոյան
- ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակ. ՄԻՊ
- Կրակել են պատուհանի վրա․ Պատուհանի տակ քնած երեխան հրաշքով փրկվել է. Մանրամասներ Մովսեսից
- ՊՆ. Ադրբեջան տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Չինարիի և Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանը կրակել է Կութի և Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակել է Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի վիրավորներ. ՊՆ