335 մլն դոլար բաժնետիրական կապիտալի արտահոսքը մտահոգիչ է Հայաստանի տնտեսության առողջության տեսանկյունից. Աղասի Թավադյան
2023թ-ին արձանագրվել է բաժնետիրական կապիտալի զգալի արտահոսք Հայաստանից՝ կազմելով 335 միլիոն դոլարով։ Այն անուղղակիորեն բացասական է անդրադարձել նաև վերաներդրված կապիտալի վրա և վերաներդրված կապիտալն էլ նվազել է ավելի քան 200 միլիոն դոլարով։ Տնտեսական այս բացասական ցուցանիշների հետևանքների շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, Tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանի հետ։
«2022 թվականին բավականին մեծ քանակությամբ ուղղակի արտասահմանյան ներդրումներ եկան Հայաստանի Հանրապետություն, որոնց ընդհանուր ծավալը կազմում էր գրեթե 1 մլրդ դոլար։ 2021 թվականի համեմատ ուղղակի ներդրումների ծավալը 3 անգամ աճել էր, ինչը ցույց էր տալիս, թե ինչքան մեծ քանակությամբ գումար էր մտել ՀՀ շուկա։ Նշեմ, որ նաև կառուցվածք էր փոխվել։ Եթե 2021 թվականին ուղղակի ներդրումների հիմնական մասը գալիս էր ԵՄ երկրներից, ապա 2022 թվականի վերջին արդեն առյուծի բաժինը ՌԴ-ից էր եկել։
2022 թվականի ընդհանուր ներդրումների 1/3-րդ մասը 327 մլն ԱՄՆ դոլարը բաժնետիրական կապիտալ էր, որը 2021 թվականի հետ համեմատած նույնպես աճել էր 3.5 անգամ։
Եթե նայենք 2023 թվականը, ապա այդ բաժնետիրական կապիտալը 327 մլն դոլարը, որ եկել էր Հայաստան, արդեն դուրս է եկել, այսինքը իր տեղը չի գտել մեր ներքին շուկայում, չի կարողացել հանգրվանել, ներդրումներ կատարել և արդեն դուրս է եկել։
2022 թվականի ընթացքում ՌԴ-ից պատժամիջոցների համատեքստում բավականին մեծ քանակությամբ եկամուտներ դուրս եկան և դրանց մի մասը հանգրվանեց ՀՀ-ում։ 2021 թվականին արտասահմանից եկող դրամական փոխանցումները կազմում էին 2.5 մլրդ դոլար, 2022 թվականին արդեն կազմում էին 5.1 մլրդ դոլար, այսինքը 2 անգամ աճ ունեինք, իսկ ՌԴ-ից՝ 4.5 անգամ աճ մեկ տարվա ընթացքում։Եթե նայենք բանկային համակարգին, ապա այնտեղ զուտ շահույթն աճեց 3 անգամ։
2023 թվականն այնքան էլ լավ տարի չէր։ Բանկային համակարգը միակ ոլորտն էր, որ բացասական ազդեցություն ունեցավ ՀՆԱ-ի աճի վրա։ Բանկային համակարգի զուտ շահույթը եթե 2022 թվականին աճել էր 3 անգամ, ապա 2023 թվականին իջել էր 9 %-ով։
Եթե դիտարկենք, թե դրամական կապիտալն ինչ չափով է ներս մտել և դուրս եկալ, ապա պետք է արձանագրենք, որ 2023 թվականին 55 %-ով ավելացել են դրամական միջոցների արտահոսքը, ներհոսքն աճել է ընդամենը 9 %-ով, սակայն եթե տարեկան կտրվածքով նայենք, ապա ամենաբարձր աճը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսին, որից հետո անկում է գրանցվել, աճը բացասական է։ Ճիշտ է՝ տարեկան կտրվածքով որոշակի աճ կա, բայց այս պահին տենդենցը բացասական է։
Մենք ունենք դրամական միջոցների ներհոսքի դանդաղեցում, արտահոսքի կտրուկ աճ, ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի բավականին կրճատում , եթե 2022 թվականին օտաերեկրյա զուտ ներհոսքի1/3-րդ մասը, մոտավորապես 327 մլն ԱՄՆ դոլարը բաժնետիրական կապիտալ էր, 2023 թվականին հակառակը՝ բաժնետիրական կապիտալը դուրս է եկել Հայաստանից։ Այսինքը՝ մենք ունենք բավականին հստակ կառուցվածքային խնդիրներ և հաշվի առնելով, որ Հայաստանում վերջին երկու տարիներին տնտեսական աճը հիմնականում ապահովել են դրսից եկող կապիտալով՝ այն որոշակի մտահոգություն է առաջացնում Հայաստանում երկարաժամկետ տնտեսական աճի վերաբերյալ։
Այսինքը, որ 2023 թվականին 335 մլն դոլար բաժնետիրական կապիտալը դուրս է գալիս Հայաստանից դրամական արտահոսքը 55 % աճել է, ներհոսքի դանդաղում ունեքն և բանկային համակարգի զուտ շահութը 9%-ով նվազել է, այս ամեն ինչը մտահոգություն են առաջացնում Հայաստանի տնտեսության առողջության վերաբերյալ»,- ասաց Աղասի Թավադյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 40 % աղքատություն ունեցող Հայաստանում տնտեսագետներն ինչու են պահանջում 4% գնաճ. Պարզաբանում է Աղասի Թավադյանը
- Տվյալ գործարքի շնորհիվ Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին. փորձագետ
- «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» Հայաստանում առաջին ներդրումային համաժողովի գրանցումը բաց է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան