Ես մի քիչ խառնել էի, կներեք. Անդրանիկ Քոչարյանը՝ ԳՇ-ի վերաբերյալ իր հայտարարության մասին
«Ամեն ինչ հնարավոր է, բայց այդ կրակոցները չեն տալիս նման գնահատական տալու որևէ տրամաբանություն, չկա նման բան»,- ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության և նավտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գնահատելով սահմանային կրակոցները լայնամասշտաբ պատերազմի վերածվելու հավանականության մասին կարծիքը։
Նա հայտարարեց, որ թյուրիմացություն է եղել, երբ նախօրեին ասել է, թե ՀՀ ԶՈւ ԳՇ-ն է որոշել սահմանազատումը Տավուշի մարզից սկսելը, այլ նկատի է ունեցել, որ այն որոշվում է սահմանազատման հանձնաժողովում, իսկ ԳՇ-ն պետք է հարցի վերաբերյալ ունենա իր հստակ կարծիքը։
«Ես մի քիչ խառնել էի, կներեք»,- ասաց Քոչարյանը։
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նախընրական քարոզարշավում Արմավիրի մազում հայտարարել էր. «Ընդդիմությունն ասել է, թե մենք Բարխուդարլուն, Բաղանիս-Այրումը տալու ենք... Մենք ձեռքներս կկտրենք, դրանք չենք տա»։ Լրագրողը հիշեցրեց, թե հիմա ինչո՞ւ են տալիս, կամ ինչո՞ւ իշխանությունները ձեռքները չեն կտրում։
«Դուք հիմա խառնակչությամբ եք զբաղված՝ «Առավոտ» թերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյան։ Ձեր հարցին չեմ պատասխանի, որովհետև ես չեմ ուզում որևէ մեկի ձեռքը կտրվի»,-Ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա նաև չպատասխանեց, թե Տավուշի գյուղերը վերադարձնելուց հետո ՀՀ զինված ուժերը, որ դիրքերում պետք է դիրքավորվեն։
Հարակից հրապարակումներ`
- Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է ԳՇ-ն. Օհանյան
- Երբ ասում ենք՝ այդ տարածքներն իրենցն է, հրավիրում ենք այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում՝ զորքով. Ռուստամյան
- Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված. Տիգրան Աբրահամյան
- Ապակիները կվերանորոգենք և ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան