Անուշ Պողոսյան. Հարգելի բժիշկներ, շնորհավորում եմ, հունվարի 1-ից դուք պետք է ստանաք անհատական լիցենզիա
«Ազգային ժողովում այսօր քննարկվեցին մի քանի առողջապահական հարցեր։ Հարգելի բժիշկներ, շնորհավորում եմ, 2025 թվականի հունվարի 1-ից դուք պետք է ստանաք անհատական լիցենզիա՝ անկախ ձեր աշխատանքի վայրից և գիտական աստիճանից։ Գնալու եք ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ և հանձնելու եք քննություն»,-արձագանքելով ԱԺ-ում քննարկվող հարցերին՝ գրում է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
Նա ընդգծում է՝ գուցե քնությունը կլինի անհասկանալի տեստերի ձևով (քանի որ առ այսօր այդպես է) կամ կլինի նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովներ, որի անդամները, եթե բախտներս բերի,կլինեն բժիշկներ, և ձեզանից շատերը, ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ ու գիտական աստիճաններ, չեք ստանա անհատական լիցենզիա և լուռ, կրկնում եմ` լուռ կհեռանան բժշկությունից, քանի որ դուք լուռ էիք առողջապահական բոլոր «բարեփոխումների» ժամանակ, քանի որ դուք լուռ էիք, երբ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ը դարձավ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»։
«Ինչ վերաբերվում է պատգամավորի հարցմանը (պադգամավորը հարցրել էր, թե ինչքան աշխատավարձ և պարգևավճար են ստանում 100% պետական բաժնետոմս\ բաժնեմաս ունեցող
բժշկական հիմնարկների տնօրենները, պատախանվել էր, որ դա գաղտնիք է ), ՀՀ առողջապահության նախարարությունը չէր կարող պատասխանել ,քանի որ եթե ասեր, որ օրինակ, պայմանական տնօրենը 5 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ է ստամում, հաջորդելու էին մի շարք հարցեր։
Օրինակ․
1․ Ո՞ր չափանիշներով են պոլիկլինիկայի բժիշկները ստանում մինչև 200000-300000 հազար ՀՀ դրամ աշխատավարձ։
2․ Ո՞ր չափանիշով են վրրահատական ծանր և բարդ վիրահատությունները մերժվում ՀՀ ԱՆ-ի կողմից, որի արդյունքում վիրաբույժները աշխատավարձ չեն ստանում։
3․ Ինչո՞ւ են բուժքույրերը ստանում մինչև 100000 ՀՀ դրամ աշխատավարձ։
4․ Ինչո՞ւ են մայրապետերը ստանում մինիմալ
աշխատավարձ։
ԵՎ ՀԱՐՑԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ
ՀՀ առողջապահության նախարարություն գուցե միլիոններով աշխտավաձ բաշխելով Ձեր «սրտի» տնօրեններին՝ խուսափում եք շահութահարկերից»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան