Վաղը որոշիչ օր է լինելու․ Արամ Սարգսյան
«Վաղն այս խորհրդարանը պետք է քննարկի 2023թ․-ի կատարողականը, այսինքն՝ Կառավարության կատարած աշխատանքի կատարողականը։ Այն ինչ 2021թ․-ին հրամցրել են մեր ժողովրդին որպես խոստում, որպես նախընտրական ծրագիր, որը դարձել է Կառավարության ծրագիր և հաստատվել Խորհրդարանի կողմից, ստացել է օրենքի ուժ։ Բայց նույն Նիկոլ Փաշինյանը որոշել է գլխիվայր փոխել այդ ծրագիրը, բոլոր ռազմավարական նշանակության կարևորագույն ուղղությունները հակառակն է արել։ Օրինակ՝ Արցախի հարցում թելադրված էր այն բոլոր խոստումները, որոնք պետք է կատարեր Կառավարությունը, առաջնայինը՝ Արցախը պետք է մնար հայկական և Հայաստանը պետք է լիներ ժողովրդի անվտանգության երաշխավորը, արել է հակառակը՝ տապալել է ամբողջովին»,- ԱԺ դիմաց ընթացող հանրահավաքում ահազանգ հնչեցրեց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանության խոստումներից էր նաև բանակի ռազմական համալրումը , սակայն 6 տարվա ընթացքում նոր ռեֆորմներ և նոր սպառազինություն չունեցանք։
«Մենք ունենք անվտանգության այն համակարգը, որը կառուցված է եղել 30 տարվա ընթացքում՝ և՛ ՌԴ-ի, և ԱՊՀ երկրների հետ միասին։Հիմա, քանդելը հեշտ է չէ՞, քանդնեք , բայց ինչքան ժամանակ է պետք լինելու, որ եվրոպացիները մեզ համար անվտանգային համակարգ ստեղծեն, ում միջոցով են դա անելու։ Նրանք դա անելու են ՆԱՏՕ-ի անդամների մեկի՝ Թուրքիայի միջոցով, ինչը չեն էլ թաքցնում»,- ասաց Սարգսյանը։
«Միասին» շարժման համակարգողը հայտարարեց, որ ԱԺ խմբակցությունները չեն կատարել իրենց վերագրված լիազորությունները՝ չեն կանչել Նիկոլ Փաշինյանին Խորհրդարան և ասել, որ նա տապալել է օրենքը և պետք է պատասխան տա դրա համար»
«Մենք ասում ենք ՝ այն կառավարությունը, որը որպես օրենք ընդունված ծրագիրը խախտել է, իրավունք չունի շարունակել լինելու Կառավարություն, պետք է հրաժարական տա դուք պետք է նրան դեմ քվեարկելով հեռացնեք իշխանությունից։ Առաջարկում ենք ընդդիմադիր պատգամավորները ներկայացնեն նախագիծ, որով կքվեարկեն դեմ այս Կառավարությանը։ Վաղը որոշիչ օր է, քննարկելու են կատարողականը»,- ասաց Սարգսյանը։
Քաղաքական գործիչը տեղեկացրեց, որ վաղը ևս նախատեսված է ԱԺ-ի դիմաց հավաք՝ ժամը 16։00-ին։
«Բոլորս միասին՝ մինչև այս իշխանությունների հեռացում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ժողովուրդն էշի ճակատը չի պաչել, օրվա քաղաքական էլիտան է գնացել նախիրի մեջ Նիկոլ Փաշինյանի ճակատը պաչել․ Ռուբեն Հակոբյան
- Բագրատյան. Հաջորդ իշխանությունը Հայաստանում պետք է ձևավորվի 6-8 ամսում
- Արա՛, ի՞նչ վկայական, վանքից ավելի լավ վկայակա՞ն ես ուզում. Խաչիկ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա