«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը մասնակցելու են ընդդիմության նախաձեռնած նիստին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել են ընդդիմության առաջարկը. ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է այսօր սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ քննարկում անցկացնել:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում: Հրատապ նիստը տեղի կունենա այսօր՝ մեկնարկող քառօրյայի երրորդ՝ հիմնական նիստում: Որպես հարակից զեկուցողների՝ ընդդիմությունն առաջարկել է նիստին հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը ընդունել են առաջարկը և մասնակցելու են ընդդիմության նախաձեռնած նիստին: Տեղեկացանք, որ ընդդիմության մյուս առաջարկը, այն է՝ հրատապ նիստ անցկացնել բաց ֆորմատով, ՔՊ-ն մերժել է, այսինքն՝ նիստը փակ ֆորմատով կլինի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։