Երբ ասում ենք՝ այդ տարածքներն իրենցն է, հրավիրում ենք այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում՝ զորքով. Ռուստամյան
«Բանակցությունները հստակ միջազգային ձևաչափով տեղի չեն ունենում, ինչ-որ բանավոր խոսակցությունները զուգորդվում են սահմանային լարվածություններով»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա, սա արվում է, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ և անընդհատ զիջումներով հասնեն իրենց նպատակին։
«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաև լայնամասշտաբ հարձակման գնա ու միանգամից խնդիրը լուծի։ Կարծում եմ՝ իրենց նպատակը շատ ավելի գլոբալ է, և այդ գլոբալ խնդիրը լուծելու համար մենք ինքներս պատերազմով այդ հարցը լուծելու պարարտ հող ենք ստեղծել։ Երբ ասում ենք, որ այդ տարածքներն իրենցն է, արդեն հրավիրում ենք, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում նաև զորքով»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Արմեն Ռուստամյանը «հերթական արկածախնդրություն» է համարում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին չմասնակցելը:
«Այս արկածախնդրությունը վաղուց է սկսվել։ Մենք բազմիցս ասել ենք` կարելի է հազար հարցով դժգոհել ՀԱՊԿ-ից, դժգոհել մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից, բայց կատարվում են քայլեր, որոնք նշանակում են վեկտորի փոփոխություն, նշանակում են Ռուսաստան-միավորված Արևմուտք պատերազմը տեղափոխել Հայաստան։ Սա ամենակործանարար հետևանքը կարող է ունենալ Հայաստանի համար:
Խոսում են, թե սա փոխարինում չէ մեկը մյուսով, դիվերսիֆիկացիա է, բայց դիվերսիֆիկացիա նշանակում է նաև որոշակի քայլեր կատարել այլ ուղղությամբ: Օրինակ, ի՞նչն է խանգարում գնալ այդ նիստին ու քեզ հուզող հարցերը բարձրացնել: Կարծում եմ` պահանջ է դրված, որ Հայաստանը պետք է միանա հակառուսական ճակատին, ու այդ խնդիրը «բարեհաջող» իրականացնում է այսօրվա իշխանությունը»,- ասաց Ա.Ռուստամյանը։
Ա.Ռուստամյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված. Տիգրան Աբրահամյան
- Մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է. Գուրգեն Մելիքյան
- Տավուշում մարդիկ շատ մարտական են տրամադրված, փորձում են ինքնակազմակերպվել. Կրպեյան
- Ադրբեջանի կրակի հետևանքով Տավուշում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
- ՊՆ. Ադրբեջան տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի դիրքերի ուղղությամբ
- Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
- Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին. Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է