Դիլիջանի թունելի մուտքի այդ խայտառակ վիճակը նախարարությանն անհնագստացնո՞ւմ է. Գեղամ Նազարյան
«Ես ուզում եմ հասկանամ, թե նախարարությունում տեղյա՞կ են, թե ինչ է կատարվում Դիլիջանի թունել մտնելուց, այդ խայտառակ վիճակը նախարարությանն անհնագստացնո՞ւմ է, փորձել եք պարզել, թե ով է մեղավորը»,-ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալաչյանին հարցրեց «Հաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա հայտնեց, որ չի խոսում թունելի ներսի վիճակից, անբավարար լուսավորությունից։
Պատգամավորը նաև խնդրեց նշել,թե ճանապարհներիի պատասխանատուները ո՞ր կառույցներն են, որովհետև դրանց անմխիթար վիճակի մեղավորներին չեն կարողանում պարզել։
«Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները գտնվում են ՏԿԵ նախարարության կառավարման ներքո, մարզայինը՝ մարզպետարանների, իսկ ՏԻՄ-երինը համապատասխան համայնքների»,- հայտնեց Քրիստինե Ղալաչյանը։
Նա ասաց, որ իր ներկայացրած օրենքով նաև ԵՄ դիրեկտիվներին համապատասախան ապահովվելու է թունելների անվտանգությունը և լուսավորությունը։
Փոխնախարարը ներկայացրեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ճանապարհների անվտանգության աուդիտի ինստիտուտի ներդնումը։
Գեղամ Նազարյանն էլ նկատեց, որ առանց դիրեկտիվների է պետք ապահովել անվտանգության ճանապարհային բաղադրիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան