Այսօր գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք՝ արդյոք ԿԳՄՍՆ հետ բանակցությունները վստահելի են, թե ոչ. «Գոյ»
«Գոյ» թատրոնից հայտնում են.
«Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք երեկ ժամանակավոր դարդարեցվեց նստացույցը, որպեսզի սկսենք բանակցությունները և երեկ ժամը 18:30 այն սկսվեց:
Արդյունքում մոտ 2ժ 30ր եղավ բուռն քննարկում ինչպես: Քննարկման արդյունքում ասացինք, որ բացեն դուռը, և մենք կշարունակենք քննարկումը:
Այսօր ժամը 15:00-ին մենք գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք արդյոք բանակցությունները վստահելի են, թե ոչ»։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Իսկ մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։ Դրանից հետո «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը անժամկետ նստացույց էր հայտարարել։ Նախօրեին՝ նստացույից 6-րդ օրը, նա ժամանակավոր դադարեցրեց այն՝ հայտնելով, որ ԿԳՄՍ նախարարությունից ունեն արձագանք, որ ցանկություն կա հանդիպելու, խոսելու, բանակցելու և այս ամենը կազմակերպելու։
Իսկ «Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունքն։
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեում հարցաքննվել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը
- ԿԳՄՍՆ-ից «Գոյ»-ի հետ բանակցելու ցանկություն են հայտնել. Արզումանյան
- Գուցե այսօր «Գոյ» թատրոնի դուռն էլ բացվի. Սարգիս Արզումանյանը՝ Սունդուկյան թատրոնի վերնախավին
- Պարոն Մանսուրյանին ասել եմ՝ «Գոյ» թատրոնի համար է պետք, ասել է՝ խնդիր չէ, կստորագրեմ. Սամվել Թոփալյան
- Կառավարությունը «պատասխանել է» «Գոյ»-ի դերասաններին
- Ի աջակցություն «Գոյ» թատրոնի՝ առաջարկվում է մեկ ամիս պարալիզացնել թատրոնների գործունեությունը
- «Գոյ»-ի դերասանների նստացույցը շարունակվում է, սպասում են պատասխանի
- «Դուք չե՞ք ամաչում, ես ամաչում եմ, որ իմ հայրենակիցն եք». «Գոյ»-ի դերասանուհին՝ Սունդուկյանի փոխտնօրենին
- «Դուռը ժամանակից շուտ չենք փակել. Սունդուկյանի թատրոնի տնօրենը՝ «Գոյ»-ի մասին
- Վաղը «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել իր տարածք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով
- «Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան
- «Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
- «Գոյ». Ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- Չենք կարողանում մտնել թատրոն. «Գոյ» թատրոնի դերասան