Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի չէ
Սոցիալական ցանցերում արագորեն տարածվում է տեսանյութ, որում լսվող խոսակցությունների համաձայն, Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել։
Համապատասխանո՞ւմ են տեղեկություններն իրականությանը, ի՞նչ է իրականում տեղի ունեցել։
Panorama.am-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասնեց՝ ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու:
«Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ Հայաստանում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- ասաց Նարեկ Սարգսյանը: