Իշխան Սաղաթելյան. Իմ ընտանիքը չորս տարի հարվածների տակ է
«Իմ ընտանիքը, ես, իմ ընկերներն արդեն չորս տարի է՝ այդ հարվածների տակ են»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով տարբեր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումներին, բռնաճնշումներին։
Նրա խոսքով, անցած տարիների ընթացքում իշխանությունը ինչ կարողացել է՝ արել է, առաջիկայում նման քայլերը շարունակվելու են։
«Առաջիկայում փորձելու են ավելին անել ոչ միայն իմ, իմ կուսակցական ընկերների, իմ ընտանիքի նկատմամբ, այլ բոլոր պայքարող մարդկանց նկատմամբ, որովհետև քանի այդ մարդիկ կան, քանի պայքարում են, ադրբեջանական ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ են ստեղծում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ շարժվում է այդ ծրագրով ու օրակարգով, պետք է փորձի այդ մարդկանց վախեցնել, բանտարկել, որպեսզի կարողանա իր ծարգրերը հասցնել ավարտին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա