Ոսկեպարցիները կդիմեն Դատախազություն,եթե երկու օրից Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը չներկայանան
Ոսկեպարցիները Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին երկու օր ժամանակ են տվել և ներկայացրել իրենց պահանջը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։
«Մենք ներկայացրել ենք պահանջ՝ երկու օրվա ընթացքում գան Ոսկեպար և տան մեր հարցերի պատասխանները։ Գյուղի բնակիչները պահանջել են, որպեսզի հողերը չտրվեն։ Խոսքը ՝ Երևան-Նոյեմբերյան ճանապարհի մասին է, որը հանրապետությունը կտրելու է արտաքին աշխարհից։ Մի անգամ եկան, մեզ ներկայացրեցին,թե ինչ պրոցես է կատարվում, մենք էլ ներկայացրեցինք մեր տարբերակը, որպեսզի ամեն ինչ անվտանգ լինի և տարածքներ չզիջենք։ Ասացին՝ մի 10 օրից կգան, կպատասխանեն, այդպես էլ չեկան։ Մենք իրանց ներկայացրել ենք, թե ինչպես անել, որպեսզի անվտանգ լինի և՛ ճանապարհը, և՛ բնակավայրը, բայց պատասխանն այդպես էլ չենք ստացել»,- ասաց համայնքի ղեկավարը։
Հարցին,թե դիմելո՞ւ են Դատախազություն, Աղաբալյանն ասաց․ «Գուցե այս հարցումից հետո գալիս են, եթե չգան, կկիրառենք հաջորդ տարբերակը՝ Դատախազություն կդիմենք»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Ոսկեպարն այլևս դարձել է պայքարի և հաղթանակի խորհրդանիշ. Բագրատ Սրբազան
- Մեր անհամաձայնությունն ենք հայտնում Ադրբեջանի կողմից ներկայացվող տարածքային պահանջների բավարարմանը․ Ոսկեպար համայնքի ուղերձը՝ Փաշինյանին
- Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ տեղի կունենա աղոթք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան