Ժողովուրդն էշի ճակատը չի պաչել, օրվա քաղաքական էլիտան է գնացել նախիրի մեջ Նիկոլ Փաշինյանի ճակատը պաչել․ Ռուբեն Հակոբյան
«Երեք տարի շարունակ մտածել եմ այդ մասին և հիմա պետք է դա արտահայտվեմ»,- ԱԺ դիմաց ընթացող հանրահավաքում ահազանգ հնչեցրեց «Միասին» շարժման անդամ ասաց Ռուբեն Հակոբյանը՝ շարունակելով․
«Եթե մենք մի քիչ համարձակություն ունենանք՝ ճիշտ պատասխանելու ,թե ինչու՞ է ժողովուրդն այսքան քիչ այստեղ, երևի թե շատ հարցեր իր տեղը կընկնի։ Ժողովրդին ծիստ վիրավորեցին, երբ ասացինք՝ ժողովուրդը գնաց նախիրի մեջ էշի ճակատը պաչեց։ Ժողովուրդը չի գնացել ու պաչել, օրվա քաղաքական էլիտան է գնացել նախիրի մեջ Նիկոլ Փաշինյանի ճակատը պաչել։ Միջին մտավորական կարողություն ունեցող քաղաքացին ուզում է , որ իր հետ անկեղծ խոսեն, կիսատ ճշմարտություններն ավելի վտանգավոր են,քան ամբողջական սուտը»։
Նրա խոսքով, կա օրակարգային հարց՝ ամեն գնով ազատվել այս իշխանությունից, ինչև ենթադրում է հստակ գործողություն։
«Ամեն գնով նշանակում է՝ հարկ եղած դեպքում մտնել էդ սենյակներն ու բռնել դուրս շպրտեց դրանց, որոնք կործանել են մեզ,գլխատել են Արցախը և գլխատում են մեր արժանապատվությունը։ Եթե ուզում եք, որ մեր Սահմանադրությունը պահպանեց, ապա այդ Սահմանադրությամբ է մարդու իրավունքները պաշտպանվում։ Մենք այսօր պարտավոր է մեր Սահմանադրությանը տեր կանգնել»,- ասաց քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատյան. Հաջորդ իշխանությունը Հայաստանում պետք է ձևավորվի 6-8 ամսում
- Արա՛, ի՞նչ վկայական, վանքից ավելի լավ վկայակա՞ն ես ուզում. Խաչիկ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա