Փաստաբանը չի բացառում՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով կարող է միջամտություն լինել
Ապրիլին 22-ին կլրանա 2 տարին, ինչ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի ենթարկեց երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին։ Այս գործով դատաքննությունն արդեն ավարտական փուլում է, սակայն երկու ամիս է՝ դատական նիստ չի կայացել։ Panorama.am-ի հետ զրույցում տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ այս պահին դեռ դատական նիստ նշանակված չէ, հավանաբար, պատճառը դատարանի ծանրաբեռնվածությունն է։
«Դատաքննության ընթացքից որևէ դժգոհություն չունենք։ Դատավորի կողմից անկողմնակալ դիտորդի ողջ պարտականությունները պահանվել են, բայց այնպես չէ, որ միջամտության հիմնավոր կասկած չունենք, որովհետև նախաքննության արդյունքներն ակնհայտ են դարձնում մեզ համար, որ, այնուամենայնիվ, կարող է միջամտություն լինել։ Ժամանակը ցույց կտա»,- ասաց փաստաբանը։
Հարցին՝ միջամտություն, ուղղորդում ո՞ւմ կողմից, Ր.Ասլանյանը պատասխանեց. «Երկրի իշխանության կողմից, ուրիշ ո՞ւմ կողմից պետք է լինի այդ ուղղորդումը։ Կոնկրետ անձը չենք կարող ասել, այնպես չէ, որ մեր ներկայությամբ են այդ ուղղորդումն իրականացնում, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով դեպքի բնույթը և արդեն իսկ տեղի ունեցած իրադարձությունները, նաև իշխանության վարքագիծն այդպիսի հարցերում, այդ հիմնավոր կասկածը միշտ պահպանվելու է, որովհետև մահվան պատճառն իրենք են, հետևաբար իրենք իրենց նկատմամբ նման բան չեն անի։
Եթե որևէ մեկը իրենց, Նիկոլ Փաշինյանի հասցեին մի կոշտ արտահայտություն է անում, հայհոյանք է հնչեցնում եթերում, տեսնում ենք՝ շատ արագ ինչ են անում՝ ձերբակալում, կալանավորում, գետնին պառկացնում, բայց քանի որ այս դեպքում մահվան մեղավորն իրենք են, իրենց գործողությունների հետևանքով է, իրենց մարդիկ են, հետևաբար դրանով է պայմանավորված, որ անձը մինչ օրս գտնվում է ազատության մեջ, նրա նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց չընտրվեց, ամեն ինչ արվում է գործը բարենպաստ ավարտի հասցնելու համար»։
Ր. Ասլանյանը հույս ունի, որ կունենան արդար դատավճիռ. «Մեծապես դատավոր Կարեն Ֆարխոյանից է կախված, թե ինչքանով կկարողանա դիմակայել ճնշմանը, դա հեշտ չի լինելու»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ վրաերթը տեղի էր ունեցել 2022 թ. ապրիլի 26-ին։ Վրաերթի հետևանքով մահացած հղի կինը՝ Սոնա Մնացականյանը, դեպքի պահին անցնելիս է եղել հետիոտնային անցումով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Նա ձերբակալվել էր, այնուհետև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք էր առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցները բավարար են մեղադրյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ արձակելու համար. Փաստաբան
- Մոմավառություն՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակին
- Փաստաբան. Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ խախտվել են Սոնա Մնացականյանի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործը կուղարկվի դատարան․ Դատախազություն
- Քրեական մարմիններն ամեն ինչ անում են Սոնա Մնացականյանի վարույթի ընթացքը ձգձգելու համար․ փաստաբան
- Սոնա Մնացականյանի վրաերթի քրգործով ընթանում է կողմնակալ քննություն՝ պայմանավորված վարորդի անձով. Րաֆֆի Ասլանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին