«Փոքրիկ ողբերգությունները»՝ Երևանից Սանկտ-Պետերբուրգ
Սանկտ-Պետերբուրգում «Բալթյան տուն» թատրոն-փառատոնն անցկացնում է ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 26-րդ միջազգային թատերական փառատոնը։
Այս տարի փառատոնը նվիրված է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ծննդյան 225-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են 8 երկրներից ժամանած առաջատար թատերական կոլեկտիվներ։
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնի ծրագրի շրջանակներում կցուցադրի Ալ․ Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։
Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա այսօր։
«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը ոչ միայն ներկայացումների ցուցադրություն է, այլ նաև թատրոնի պրոֆեսիոնալներին համախմբելու տարածք: Ներկայացումներից բացի, փառատոնի օրերին կանցկացվեն քննարկումներ՝ ռեժիսորների, դերասանների և առաջատար թատերագետների մասնակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին