Վրաստանի բնակիչները երթ են անցկացնում՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի
Վրաստանի բնակիչները երթ են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայով, ակցիան ուղղված է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ։ Ակցիայի մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Սկզբում ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում, ապա շարժվել դեպի Վրաստանի խորհրդարան։ Ակցիային մասնակցում են հասարակական կազմակերպությունների անդամներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, դերասաններ, ուսանողներ և օրինագծի այլ հակառակորդներ։
«Վրացական երազանք» կուսակցությունը կրկին խորհրդարան է ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն անցյալ տարվա մարտին զանգվածային անկարգություններ էր առաջացրել։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծում «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն օգտագործվում է «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություն» տերմինը, իսկ օրինագծի մնացած բովանդակությունը մնում է նույնը;
2023 թվականի մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնք ցրվել են ոստիկանների կողմից՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բերման է ենթարկվել 133 մարդ։ Ավելի ուշ Վրաստանի իշխանությունները օրինագիծը հետ կանչեցին խորհրդարանից։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանը չի գրանցել ՌԴ-ից օտարերկրյա գործակալների վերաբերյալ այլընտրանքային օրինագիծ
- Վրաստանի խորհրդարանն ընդունեց կանանց քվոտաների վերացման մասին օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին