Մահացել է Նոբելյան մրցանակակիր Փիթեր Հիգսը
Մահացել է ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակակիր Փիթեր Հիգսը։ Այդ մասին հայտնել են Էդինբուրգի համալսարանում, որտեղ աշխատում էր պրոֆեսորը։
«Հայտնի է դարձել, որ պրոֆեսոր Փիթեր Հիգսը մահացել է 94 տարեկանում։ Նա կյանքից հեռացել է երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, կարճատև հիվանդությունից հետո տանը»,- ասված է հաղորդագրությունում։
1964 թվականին նա ենթադրեց տարրական մասնիկի գոյությունը, որը պատասխանատու է այլ տարրական մասնիկների մեջ զանգվածի առկայության կամ բացակայության համար։ Նա կանխատեսեց բոզոնի մասնիկի հայտնաբերումը, որը հետագայում կոչվեց իր անունով։
2013 թվականին գիտնականը ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել «մեխանիզմի տեսական կանխատեսման» համար։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
- Գրականության Նոբելյան մրցանակակիրը սխալ է գրել «գրականություն» բառը
- Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան