«Հրապարակ». Որտեղ է նշել ապրիլի 7-ը Փաշինյանների ընտանիքը
«Հրապարակ» թերթը գրում է.
Փաշինյանների ընտանիքն ապրիլի 6-7-ին որոշել է Մայրության և գեղեցկության տոնը նշել Տավուշի Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստի գոտում: Տեղեկացանք, որ նախապես մի մեծ պատվիրակություն է մեկնել Ենոքավան` հիմնականում Փաշինյանի թիկնազորը, ապա նրանցից հետո՝ ղեկավարությունը:
«Ապագա ռեզորթ»-ում երկու օր պահել, կերակրել, զբաղեցրել են այս խմբին` իրենց հաշվին: Եվ սա առաջին դեպքը չէ:
Եթե հանգստավայրի սեփականատերերը շոյվում և ուրախանում են այս այցելություններից, որովհետև սա նաև որոշակի արտոնություններ ու վերևներին մոտ լինելու հնարավորություն է նրանց համար, ապա ռեզորթի շարքային աշխատակիցները, որոնք ստիպված են սպասարկել այս «ձրիակերներին», միայն տհաճություն են ապրում և ամեն տեղ բողոքում այս արշավանքներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։