Հայաստանում կատարվել է հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցքի վիրահատություն
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կատարվել է բարդ վիրահատական միջամտություն՝ Մանկական վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի ղեկավարությամբ:
Հիվանդանոցից հայտնում ենէ կլինիկա դիմած 2 տարեկան երեխան ունեցել է հետևյալ գանգատները՝ որովայնի ցավ, փսխում, ջերմություն:
Կատարված հետազոտությունների ժամանակ երեխայի մոտ որովայնի խոռոչում հայտնաբերվել է կիստոզ գոյացություն 8*6 սմ չափի:
Կատարվել է վիրահատություն՝ հեռացնելով մանկական հասակում բավականին հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցք՝ միջընդերքի լիմֆանգոմիա:
«Մասնագետներն իրականացրել են ստորին միջային որովայնահատում, բարակ աղու մասնատում՝ գոյացության հեռացում, բարակ աղու բերանակցում ծայրը ծայրին: Հետվիրահատական ընթացքն անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով»,-հայտնում են հիվանդանոցից։
Լուսանկարը՝ «Մուրացան»-ի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա