Աշոտյանի գործով դատական նիստը չմեկնարկած՝ ընդմիջվեց
ՀՀԿ փոխնախագահ Արմ են Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկին քարտուղարը տեղեկացրեց, որ նիստին չի ներկայացվել մեղադրյալ Արմեն Աշոտյանը, չեն ներկայացել պաշտպան Էմին Բեգլարյանը, Ռուբեն Մելիքյանը և այլք։
«Հաշվի առնելով, որ նշանակված ժամին մեղադրյալ Արմեն Աշոտյանը չի ներկայացվել, ըստ դատարանի ունեցած տեղեկությունների, ճանապարհին են։ Մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպանները չեն ներկայացել, դատարանը հայտարարում է ընդմիջում մինչև նմեղադրյալների ներկայանալը, որից հետո կշարունակի նիստը»,-հայտարարեց դատավոր Վահե Դոլմազյանը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօրվա դատական նիստին քննարկվելու է կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու հարցը, այս անգամ, ողջ կազմով, երաշխավորագրեր են ներկայացնելու ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան