Աշոտյանը՝ դատավորին. Այդ փաստը Ձեզ էլ պետք է խրտնացնի, ջղայնացնի, ոնց որ ինձ
«36 հատոր գործի նյութերի մեջ չկան ինձ գաղտնալսումների վերծանումները, չկան իմ 8 տարիների հեռախոսային խոսակցությունների, հաղորդագրությունների վերծանումները, խուզարկությունների տվյալները։ Ես կարող եմ ենթադրել, ինչո՞ւ չկան, չկան, քանի որ դրանց մեջ որևէ բան չկա»,-դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, գործի նյութերում չկան նաև այլ նյութեր։
«Կենցաղային օրինակ բերեմ։ Բնակարան ունեմ իմ անունով գրանցվախ, ինչպես բազմաթիվ այլ հայեր, ես ռուս այթիշնիկներին տվել եմ վարձով։ Գնումեն պայմանագիրը երկարացնելու, պարզվում է, որ իմ գույքի վրա կա արգելանք։ Պարզվեց, քննչական խմբի ղեկավար քննիչի դիմումով առանցդատարանի որոշման իմ գույքի վրա անցած տարվա օգոստոսից դրված է կամայական կալանք։ Խի՞ ես չունեմ այդ նյութերը»,-ասաց Աշոտյանը՝ պահանջելով իրեն ներկայացնել, գործում ներառել իր հետ կապված բոլոր նյութերը։
ՀՀԿ փոխնախագահը, դիմելով դատարանին, ասաց՝ քննիչներն իրեն, դատավորին հանձնել են հատընտիր նյութեր, ինչը պետք է դատավորին էլ «ջցայնացնի, խրտնացնի»։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի գործ. Դատարանը գտնում է, որ պետությանը վնաս չի պատճառվել
- Աշոտյանին ՔԿՀ-ից դատարան տեղափոխող մեքենան փչացել է
- Աշոտյանի գործով դատական նիստը չմեկնարկած՝ ընդմիջվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին