Արագածոտնում հայտնաբերվել է դաժան սպանությունը կատարողը
Ապրիլի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը մահացած քաղաքացի կա։Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ նշված գյուղ կժամանեին ոստիկանության պատասխանատուները՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վարչական համայնքի ղեկավարի ահազանգով իրենք ժամանել են նշված գյուղ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Նշված տան նախասրահի հատակին հայտնաբերվել է նույն տան բնակիչ 70-ամյա Դ․ Օ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ, իսկ սենյակի հատակին հայտնաբերվել է արնանման հետքեր։Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀԿԳ ավագ քննիչ Ն․ Քասյանի որոշմամբ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ այդ թվում մահացածի հարազատներից, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահվան պատճառը հանկարծամահությունն է, մեծահասակ էր ու հաստատ տարիքն իրենն ասել է, սակայն ոստիկաններն ու քննիչները տեղում ցուցաբերեցին պրոֆեզիոնալիզմ ու ժամերի ընթացքում բացահայտեցին իրականությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ տեղի է ունեցել սպանություն։ Նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վ․ Ա-ին, ապա նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն,- հայտնում է կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում սպանությունը եղել է շան պատճառով. ՔԿ-ն մանրամասներ է հրապարակել
- Մամիկոնյանց փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ