էս չե՞ս եղել, Արո․ Արթուր Համբարձումյան
Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քիչ առաջ ԱԺ-ում Հայաստանի արտաքին գործոց նախարարն իր չվախեցած լինելու, բակի ու փողոցային ճշտի մասին էր խոսում:
2017 թվի մարտին Արարատ Միրզոյանն ու Ռոբեն Ռուբինյանը՝ Փաշինյան Նիկոլից, Սասուն Միքայելյանից ու Ալեն Սիմոնյանից նեղսրտած եկել էին Գյումրի: Իր որոշումով էր եկել, ոչ ոք չէր կանչել, իսկ մինչ այդ որոշել էր նաև, որ պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնի։
Մոտ երկու ժամ ամենավերջին բառերն էին ասում Ալեն Սիմոնյանի ու Սասուն Միքայելյանի հասցեներին: Ես խոստացա, որ Գյումրի տարածքային կազմակերպությունը հոգ կտանի, որ ստեղծված իրավիճակը կարգավորվի:
Նույն օրը երեկոյան զանգում է Նիկոլը, ով սկսում է իրեն հատուկ հիստերիկ տոնով ինձ մեղադրել, որ ես քանդում էմ կուսակցությունը: Ես իրեն բացատրում էմ, որ ես կուսակցությունը քանդելու նպատակ չունեմ, որ սա առաջին դեպքը չէ, որ Գյումրի են գալիս կուսակցականներն իրենց հարցերով, որ դա իրենց նախաձեռնությունն է: Հեռախոսն անջատում է, զանգում է Արարատին, հետո ինձ է զանգում, ու հայտարարում, որ Արարատն իրեն ասել է, որ ես եմ իրենց Գյումրի կանչել:
-Լավ ասում եմ, պարզ է:
Զանգում եմ Արարատին:
-Արարատ, դու ինչու՞ էիր Գյումրի եկել:
-Արթուր ուրիշ տարբերակ չունեի, պիտի ասեի, որ դու ես կանչել:
հ.գ. էս չե՞ս եղել, Արո»:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան