Սիմոնյան. Պետք չէ քննադատել Արսեն Զախարյանին Ռուսաստանի հավաքականում խաղալու որոշման համար
«Արսենը հայ է, ինքն էլ չի թաքցնում դա, բայց նա Ռուսաստանում է մեծացել, այստեղ է ստացել ֆուտբոլային կրթություն։ Պետք չէ նրան քննադատել Ռուսաստանի հավաքանում հանդես գալու որոշման համար»,- championat.com-ի հաղորդմամբ, ասել է Ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտյոմ Սիմոնյանը՝ խոսելով «Ռեալ Սոսիեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես չգալու որոշման մասին։
«Ինչպես ցույց է տալիս նրա կարիերան, այժմ նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Աստված տա, որ այսպես շարունակվի։ Իհարկե, Հայաստանում կցանկանային, որ աշխարհի բոլոր հայերը խաղային հավաքականում, բայց որքան մեծ լինի Արսենի հաջողությունը, այնքան հայ երկրպագուները կուրախանան։ Չնայած այն հանգամանքին, որ նա խաղում է Ռուսաստանի հավաքականում, նա հայ է՝ Զախարյան, վերջում «յան»-ը պարզ է դարձնում նրա ծագումը»,- ասել է Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զախարյանի գոլային փոխանցումը օգնել է «Ռեալ Սոսյեդադին» հաղթել «Ալավեսին»
- Ինչն է զարմացրել Արսեն Զախարյանին Իսպանիայում
- Զախարյանն ամաչեց ասել, որ բղավել է, երբ առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
- Կարպինը բացատրել է, թե ինչու Զախարյանին չէր կանչել Ռուսաստանի հավաքական
- Արսեն Զախարյանը դեբյուտային գոլից հետո իսպաներենով դիմել է իր երկրպագուներին
- Արսեն Զախարյանին տեղափոխում են հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները