Իսրայելը կարող է հարվածել Իրանի Միջուկային օբյեկտներին
Իսրայելը Իրանի ցանկացած հարձակման կպատասխանի վերջինիս միջուկային օբյեկտներին հարվածով։ Այս մասին հայտնում է The Sun թերթը՝ հղում անելով արևմտյան ծառայությունների ներկայացուցչին։
Հրատարակությունը նշում է, որ Իրանն ունի մի քանի միջուկային օբյեկտներ, այդ թվում՝ էլեկտրակայաններ, ուրանի հանքեր և հետազոտական ռեակտորներ։ Դրանցից մեկի վրա հարձակումը կարող է նշանակել Մերձավոր Արևելքում հակամարտության աննախադեպ սրացում։
Սաուդյան Elaph News պարբերականը հղում է անելով արևմտյան անվտանգության ծառայությունների ներկայացուցչին, գրում է, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի թիրախներին, այդ թվում՝ միջուկային օբյեկտներին, եթե Թեհրանը պատասխանի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածին:
Elaph News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին օրերին Իսրայելն իր օդուժի հետ գաղտնի վարժանքներ է անցկացնում, մասնավորապես՝ տարբեր տեսակի կործանիչներով և հեռահար անօդաչու սարքերով։
Մինչ այս իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ հարձակվել են սիրիական բանակի ենթակառուցվածքների վրա, քանի որ, ըստ նրանց, այն օգտագործել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» խմբավորման զինյալները։
Ապրիլի 1-ին Իսրայելը ավիահարված է հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը, ինչի արդյունքում շենքն ամբողջությամբ ավերվել է։ Ռուսաստանը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել հարձակումը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում հաջորդ անգամ կարող են հարձակվել այլ պետության դիվանագիտական գերատեսչության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ․ ՀՀ ԱԳՆ
- Փորձագետ. Իսրայելը կարող է դիմել Իրանի միջուկային ենթակառուցվածքի վրա կետային հարվածների
- Դամասկոսի պայթյունի հետևանքով իրանցի զինվորականներ են զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին