Ղազախսստանում 96 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով
Ուժեղ ջրհեղեղների պատճառով Ղազախստանում տարհանված բնակիչների թիվը գերազանցել է 96 հազարը, որից գրեթե 32 հազարը երեխաներ են։
«ՏԱՍՍ» գործակալությա փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ռազմական ստորաբաժանումների կոմիտեի ավագ սպա Սաիպաշ Էրասիլը։
Նշենք, որ ոըժեղ հալոցքի հետևանքով ջուրը լցվել է բնակելի տներ, շնեքեր, վնասվել են ենթակառուցվածքներ, ճանապարհներ։
«Ջրհեղեղի սկզբից ի վեր փրկվել է 96472 մարդ, որից 31640-ը երեխաներ են։ 7605 մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում, որից 3474-ը երեխաներ են»,- ասել է ԱԻՆ ներկայացուցիչը։։
Նրա խոսքով, տուժած շրջաններ է հասցվել ավելի քան 167 տոննա մարդասիրական օգնություն։
Դուրս է մղվել ավելի քան 8,5 մլն խմ հալոցքային ջուր։
«Այս պահին դեռ 3444 մասնավոր բնակելի շենք, 339 բակային տարածք 5 շրջաններում մնում են ջրածածկի», - հայտարարել են ԱԻ նախարարությունից։
Մարտին սկսված ջրհեղեղների պատճառով Ղազախստանի 10 շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակ։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 24 հազար մարդ և ավելի քան 2,6 հազար միավոր տեխնիկա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին