Չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է և դիտարկել ՌԴ-ի հետ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը. Մխիթար Հայրապետյան
«Այդ հաղորդումները եթերազրկվել են այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև տեղի էին ունենում միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ շփումներ, կոնսուլտացիաներ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչու է միայն եթերազրկվել «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները, այն դեպքում, երբ Կիսիլյովի հաղարդման ժամանակ էլ են նման խախտումներ լինում։
Նախարարը տեղեկացրեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա, կոնսուլտացիաների և հայտնեց, որ դրանց ժամանակ հայկական կողմը նշել է, որ համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածները խախտվել են։
«Այդ կոնսուլտացիները կայացել են և ես պետք է ցավով արձանագրեմ, որ չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը, համենայն դեպս, դրա վերաբերյալ կոնսենսուս չի եղել, որի հետևանքն է Հայաստանի տադիոհեռուստատեսային հաղորդիչ ցանցի կողմից վերոնշյալ հաղորդումների եթերազրկումը»,-ասաց Հայրապետյանը։
Նա պնդեց, որ այն ամենևին չի նշանակում, որ այդ բանակցություններում փակուղու մեջ են։
Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ նախատեսում են առաջարկների փաթեթ ուղարկել ռուս գործընկերներին, թե ինչպես են պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումները։
«Մեր նպատակը չէ իրավիճակի սրումը, այլ կառուցողական բանավեճի արդյունքում ստանալ փաստաթուղթ, որը կաշխատի։ Ստանալ փաստաթուղթ, որի դեպքում արձանագրված խախտումների դեպքում կլինեն պատժամիջոցներ։ Այսօրվա գործող կարգավորումները նման կարգավորում չեն տալիս»,-ասաց նախարարը և հավելեց. «Հույս ունեմ, որ միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկները կընդունվեն, եթե դրանք չընդունվեն, ապա ես իրականում չեմ բացառում հավանականությունը, որ ՀՀ-ն կարող է և դիտարկել այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա