Ներքին Խնձորեսկում միջդիրքային փոխհրաձգություն է եղել. Աղբյուր
Ըստ Թելեգրամի «Բաղրամյան 26» ալիքի, այսօր Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանագոտում ոչխարներ արածացնող հայ հովիվը մոլորվել է։
«Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հովվի ուղղությամբ, ինչի արդյունքում կարճատև միջդիրքային փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպը հետաքննելու համար սահմանապահները դիմել են ադրբեջանական կողմին»,-նշում է աղբյուրը։
Panorama.am-ը տարածված լուրի իսկությունը ճշտելու համար դիմել է ԱԱԾ։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն այս պահին զանգերին չի պատասխանում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան