Պետրոսյան. Հետամուտ եմ լինելու, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտող բոլոր երկոտանիները պատժվեն
ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը, որ իր թեկնածությունն էր առաջադրել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար, գրում է.
«Ախ այս դիմումը…
Դեռ ապրիլի 4-ին ԵՊՀ ռեկտորին եմ ներկայացրել այս դիմումը, որին մինչ այսօր պատասխան չի տրվել…
Ես հետամուտ եմ լինելու, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտող բոլոր երկոտանիները պատժվեն…
«Երևանի պետական համլսարան» հիմնադրամի տնօրեն (ռեկտոր)
պր-ն Հ Հովհաննիսյանին
ք. Երևան, Ալեք Մանուկյան 1
ՀՀ քաղաքացի Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանից՝ բնակվող ք.Երևան, Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի 155 հասցեում
Հարգելի պարոն Հովհաննիսյան.
Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ գրավոր ներկայացնել ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրության նպատակով 03.04.2024 թվականին ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստին (ժամը 13:30-ին) լրագրողների մուտքն արգելելու իրավական հիմքը և մուտքն արգելող անձանց անձնական տվյալները…»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունն ավարտվել է
- Իրավաբանը հին չի լինում, պոլի փետն է հին լինում. Դադարեցրեք համեմատությունները. ԵՊՀ-ում դեկան են ընտրում