Սեյրան Օհանյան. Այդ մտահոգությունները փարատողը Դուք եք, պատվարժան դատարան
«Կարծում եմ՝ Արմեն Աշոտյանը խափանման միջոցը փոխելու դեպքում չի խոչընդոտելու, չի միջամտելու քննությանը,»,-դատարանի դահլիճում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա էլ երաշխավորություն է ներկայացրել Աշոտյանի խափանման միջոց կալանքը այլ միջոցով փոխարինելու համար։
Օհանյանն ասաց՝ Աշոտյանի մեղադրանքին ծանոթ է, հաստատում է երաշխավորությունը, անձամբ ճանաչում է Աշոտյանին։
«Ծանոթության համար հիմք է հանդիսացել գործընկերությունը, ինչի ընթացքում ծանոթացել եմ նրա անձնային հատկանիշներին»,-ասաց Օհանյանը՝ նշելով, որ Աշոտյանը հայրենանվեր, ազնիվ մարդ է, պրոֆեսիոնալ է, կառավարման համակարգում մեծ փորձ ունի։
Օհանյանը կարծիք հայտնեց, որ գործում քաղաքական հենք կա։
«Այդ մտահոգությունները փարատողը Դուք եք, պատվարժան դատարան»,-ասաց Օհանյանը։
Գործընկերոջից հետո ամիոնին մոտեցավ Էլինար Վարդանյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ նիստը մեկնարկել է ժամը 15։00-ին, սակայն ներկայացուցչական մարմնի անդամների երաշխավորությունները սկսում են լսել ժամը 17։30-ին։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանը՝ դատավորին. Այդ փաստը Ձեզ էլ պետք է խրտնացնի, ջղայնացնի, ոնց որ ինձ
- Աշոտյանի գործ. Դատարանը գտնում է, որ պետությանը վնաս չի պատճառվել
- Աշոտյանին ՔԿՀ-ից դատարան տեղափոխող մեքենան փչացել է
- Աշոտյանի գործով դատական նիստը չմեկնարկած՝ ընդմիջվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին